Ս․թ․ դեկտեմբերի 19-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ համագործակցության արդյունքում բացահայտվել է բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ավտոկայանատեղում կատարված մեքենայի զննությամբ՝ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է մորթված և մաշկված մեկ բեզոարյանայծ։
Կատարված հարցաքննությամբ պարզվել է, որ կենդանուն ապօրինի որսացել է Արարատիմարզի բնակիչ ՝ Վ․ Ասատրյանը, իր անձնական զենքով: Որսը կատարվել է Վայոց ձոր մարզի Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Հարսնասար» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող այգիների հարակից տարածքում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հաշվարկվել է բնությանը 3 մլն ՀՀ դրամի չափով պատճառված վնաս։
«Տեղեկացնում ենք, որ բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական ևբուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախտարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն. դրամ (հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկի չափով), ինչպեսնաև եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս (ապօրինի որսի դեպքումխոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձիերկու հարյուրապատիկը գերազանցող գումարը), ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդկետով»,- ասված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ: