Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը17։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության ծառայողները, ճիշտ կողմնորոշվելով, անմիջապես ձեռնամուխ են եղել բռնկված կրակը մարելուն, որից հետո օգնել են կնոջը տեղափոխվել Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։ Վիրավորին նշված կենտրոն են տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 06 խումբը։ Պարզվել է, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին և ստորին վերջույթների 15 աստիճանի և ՕԴԲ 10 աստիճանի» ախտորոշմամբ։
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանն է, ով ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: