
Վայոց Ձորի մարզում գտնվող Նորավանք եկեղեցական համալիրը ներառված է «Գնիշիկ» արգելավայրում, որտեղ Բեզոարյան այծի որսն արգելված է: Որսի արգելման արդյունքում, տարեցտարի աճում է այս էնդեմիկ կենդանիների գլխաքանակը: Համացանցում բնասեր օգտատերերից մի քանիսը հրապարակել են այսօր վաղ առավոտյան արված լուսանկարը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են կենդանիները ժայռից ցած իջել դեպի վանական համալիր, հավանաբար, ջուր խմելու: