Հատված Գարեգին Նժդեհի Կարմիր բանակի զորահրամանատրին ուղղված նամակից
Advertisement 1000 x 90

Հատված Գարեգին Նժդեհի Կարմիր բանակի զորահրամանատրին ուղղված նամակից

«Կռիվ էր: Ձերոնք միացած Խալիլ Փաշայի ավազակներին, թնդանոթների ու գնդացիրների հետ կախվել էին Ալանգեազից Կարճևան գյուղի վրա:

Երրորդ օրն էր, ինչ ապստամբները հեգնում էին թշնամու բոլոր ճիգերն ու փորձերը և առատ հունձ անում: Ջուր չկար, ծարավ էինք: Կարճևանցի հայ կինը կուժը լիքը սառը ջրով բարձրանում էր դեպի մեր դիրքերը. թշնամին նկատելով՝ գնդացիրային կրակ բացեց նրա վրա:

Հարյուրավոր գնդակներից մեկը փշրեց հայ կնոջ կուժը:

Կինը նորից իջավ Արաքսի ափը, վերցրեց մի ուրիշ կուժ, լցրեց ջրով ու շարժվեց դեպի մեր դիրքերը:

Էլի նա ընկավ կրակի տակ, թեթև վիրավորվեց ու կորցրեց կուժը: Հավատացած էինք, որ նա այլևս չի վերադառնա, բայց մի քիչ անց նորից պաշտելի հերոսուհին, կուժն ուսին, բարձրացավ սարը: Վիրավորված հայ կնոջ ներկայությունը կրակով ու վրեժով լցրեց ապստամբների ոգիները: Կես ժամ անց թշնամին մեր սարերից կրնկակոխ փախչում էր: Ահա մեր ուժը»:

Կարմիր բանակի զորահրամանատրին ուղղված նամակում Նժդեհը օտար զավթիչին բացատրում է Լեռնահայաստանի անառիկության ու ժողովրդի անպարտելիության գերագույն ուժի հիմնական պատճառը:



Նման նյութեր