«Դեռ հավատում ենք: Խնդրում ենք, որ մեր ընտրած վարչապետը հանդիպի մեզ»,-Կառավարության դիմաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցների բողոքի ցույցի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարարության մշակութային ժառանգության վարչության գրական ծրագրերի համակարգող Տաթևիկ Սուքիասյանը: Հիշեցնենք, որ ըստ Կառավարության օրենքի նախագծի՝ Սփյուռքի նախարարությունը պետք է լուծարվի, իսկ Մշակույթի նախարարությունը՝ միավորվի ԿԳ նախարարությանը:
Տաթևիկ Սուքիասյանը կարծում է, որ նշյալ նախագիծը շտապողականության հետևանք է, այն պետք է վերանայել. «Նման նախագիծ պետք է ձևավորվեր հանրային և մասնագիտական քննարկումների արդյունքում»:
Ինչ վերաբերում է նախարարության աշխատակիցների և նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի երեկվա հանդիպմանը, Տաթևիկ Սուքիասյանը հայտնեց, որ Մակունցն իրենց առաջարկել է հիմնավորում պատրաստել՝ ուղղված վարչապետին. «Նա ասաց, որ ինքը կստորագրի այդ թուղթը, որը ևս կներկայացնենք վարչապետին»:
Ամբողջությամբ՝ aravot.am