Հովսեփ Խուրշուդյան. «Դեռ մարդ կա՞, որ «Երևան Սիթի»-ներից առևտուր ա անում»
Advertisement 1000 x 90

Հովսեփ Խուրշուդյան. «Դեռ մարդ կա՞, որ «Երևան Սիթի»-ներից առևտուր ա անում»

Քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը. «Ժող ջան, դեռ մարդ կա՞, որ «Երևան Սիթի»-ներից առևտուր ա անում:

Մի-քանի օր առաջ շտապում էի ու ստիպված էի ամենամոտիկ սուպերմարկետից օգտվել շուրջ 4 000 դրամի տարբեր սննդամթերք գնելու համար: Դա Կոմիտաս 1 հասցեում գտնվող «Սիթին» էր: Տեղում չստուգեցի չեկը և միայն տանը աչքովս ընկավ, որ իմ գնած ապրանքից բացի, վճարել եմ նաև 400 դրամ՝ սիգարետի համար, որը ոչ գնել եմ ոչ էլ ստացել (մանավանդ որ չեմ էլ ծխում): Այսինքն, 10 տոկոս ավել իմ գնած ապրանքի արժեքից: Եղածը մեծ բան չի, բայց տհաճ է, երբ քեզնից ոչ միայն հարկերը թաքցնելու ձևով, այլ նաև անմիջականորեն գումար է թռցնում Հայաստանի ամենահարուտ մարդկանցից մեկը, այն էլ՝ Նոր Հայաստանում:

Եվ սա առաջին դեպքը չէ այս ցանցի հետ առնչվելու իմ փորձառությունից: Խաբեբայությունը այս ցանցի մենեջմենթի անբաժանելի մասն է, ինչպես որ է դրա սեփականատիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի դեպքում: Ընդհանրապես աշխատում եմ, երբ որ հնարավոր է օգտվել փոքր խանութներից: Բայց եթե չեք կարող կամ ինչ-ինչ պատճառներով շարունակում եք սիթիներից կամ ընդհանրապես սուպերմարկետներից առևտուր անել՝ հորդորում եմ՝ գոնե պահանջեք ապրանքային չեկը և տեղում ստուգեք, թե ինչի համար եք վճարում և որքան` այն էլ այս նախատոնական առևտրի պարագայում»:



Նման նյութեր