«Նոր Նորքի շուկայի ներսում, շրջակայքում, Երևան սիթիի կողմերը ամեն օր սիգ են վաճառում: Արդեն երկրորդ անգամ եմ տեսնում նույն տղամարդուն խոշոր չափերի սիգ էր վաճառում, դեռ պարծենում էլ էր՝ փորը լիքը իկրա է: Ասում եմ՝ բայց չի կարելի ձվադրման ժամանակ բռնել, գոնե էդ մեծերը մի բռնեք, ասում է՝ ձեզ համար ենք անում, էլի դժգոհ եք: Դե արի էս մարդկանց հասկացրու, որ իրենք, իրենց նմանները ամեն օր մի քանի հազար ձուկ են սպանում՝ մի քանիսը բռնելով:
Սեւանը դատարկվում է, էդ ձուկը մի օրվա համար չի, ոչ էլ մի տարվա: Չեմ հասկանում, թե ոստիկաններն ի՞նչ բանի են, բննախից ի՞նչ կա: Ձվադրման ժամանակ ձկնորսությունը պիտի արգելվի՞, թե՞ չէ: Աչքիս առաջ ձկնավաճառը մաքրած սիգերի ձկնկիթն էր ջրի տակ լվանում, սիրտս մղկտաց»,- իր էջում գրել է լրագրող Կարինե Հարությունյանը: