Ինչպես է աշխատում նիկոլական պրոպագանդան․․․ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես է աշխատում նիկոլական պրոպագանդան․․․

Կարեն Վրթանեսյանի գրառումը. «Ինչպես է աշխատում նիկոլական պրոպագանդան․․․ 3 ՔՊ-ական, որոնցից մեկը Երևանի ավագանու անդամ է, մյուսը (դատելով պրոֆիլի տվյալներից) վարչապետի խորհրդական, համարյա նույն տեքստն են տարածում, թեթև ձևափոխած առանձին հատվածներով։

Հավատալու չէ, որ 3 տարբեր մարդ, որոշել են իրենց կարծիքը հայտնել մշակույթի նախարարության աշխատողների իբր թե վատը լինելու մասին ու երեքի մոտ էլ համարյա նույն տեքստն է ստացվել։

Նաև չեմ հավատում, որ իրարից գողացել են տեքստը, առանց աղբյուրը նշելու, որովհետև copy-paste անելուց տեքստից առանձին բառեր-նախադասություններ չեն կորում։

Տրամաբանական բացատրությունն այն է, որ պատրաստի տեքստ են ստացել որպես շաբլոն՝ հրահանգով, որ իրենց բառերով գրեն, բայց ծուլացել են, մի քանի բան փոխել են, ու հրապարակել։

Լավ, էսքա՞ն էլ պրիմիտիվ․․․

Էլ չասեմ, որ մարդկանց առանց որևէ բացատրության շպրտում եք փողոց՝ քիչ է, դեռ մի բան էլ ինչ ասես չեք ասում իրենց հասցեին։ Լրատվականների էջերում էլ ձեր ֆեյքերի ու աշխուժակների լցրած հայհոյախառը մեկնաբանություններն էլ չասեմ․․․

Վերջում էլ գրում է․ #մարդմնացեք։ Էդգար Զաքարյան, քեզ չեմ ճանաչում, բայց կարծում եմ, որ մարդ մնալու համար նախ պետք է թարգել ձեր իշխանության «թեթև ձեռքով» առանց աշխատանք մնացած մարդկանց վրա կեղտ լցնելը»։



Նման նյութեր