Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին` ազդարարելով մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների սկիզբը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ ընտանիքով, և քաղաքապետ Հայկ Մարությանը:
Տոնածառի արժեքը 21 միլիոն 900 հազար դրամ է, լույսերի հավաքածուինը՝ 36 միլիոն 500 հազար դրամ, տարբեր փայլուն գնդաձև խաղալիքներինը՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ, իսկ տոնածառի մոնտաժման ծառայությունը՝ 1 միլիոն 898 հազար դրամ։ Տոնածառի լույսերն ու խաղալիքները հնարավոր կլինի հետագայում ևս օգտագործել։
Երևանի գլխավոր տոնածառը գնվել է «Երևան-2800» հիմնադրամի խնայված գումարներից. խնայվել է մոտ 600 միլիոն դրամ:
Միջոցառմանը հաջորդեց հրավառությունը և շարունակվեց նախատոնական համերգը: