Կոմիտասը՝ խմբակային լուսանկարում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոմիտասը՝ խմբակային լուսանկարում

պատմաբան Ռուբեն Շուխյանը Facebook-յան իր էջում լուսանկար է հրապարակել, կատարելով հետևյալ գրառումը. «Կոմիտասը՝ խմբակային լուսանկարում… Ներկայացնենք Կոմիտասի խմբակային հազվագյուտ մի լուսանկար, որտեղ նա պատկերված է Պոլսի Էսայան վարժարանի սաների, մանկավարժների և մի խումբ մտավորականների հետ: Կոմիտասը ոչ միայն մեծագույն երաժիշտ էր, այլ նաև՝ բացառիկ հայ մտավորական: 1912 թվականի սեպտեմբերին Պոլսի Էսայան վարժարանի սրահի մեջ հարյուրավոր երաժիշտ մանկավարժների ու մասնագետների համար Կոմիտասը կարդում է դասախոսություն «Պարն ու մանուկը» թեմայով, որտեղ նա մասնավորապես ասում էր. «Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդութիւնը, հանցանքն ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին, պետք է, որ իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրանալ: Սխալ դաստիարակութեան արդյունքն է, որ շատերը, որոնք հանճարներ պիտի ըլլային, եղած են գողեր… Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է: Սխալ ուղղութեամբ` ազգ մը կխորտակեք վերջը…»:

14907216_1134691053312092_1916011087421986447_n



Նման նյութեր