Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչ հիմնավորումներով է դատարանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել: Վանաձորում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց բողոքն են արտահայտում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ:

«Ես հասկանում եմ  մարդկանց դժգոհությունը: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ իր կարծիքն այն է, որ քրեական գործի նախաքննությունը ամեն դեպքում պետք է շուտափույթ ավարտվի, դատաքննություն տեղի ունենա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է համարում, որ Էջմիածնում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման՝ Փաշինյանը նշեց, որ բողոքի ակցիա իրականացնելը քաղաքացիների իրավունքն է:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ իր համար դատարանի որոշումն անակնկալ է եղել: