«Կոնկրետ Քոչարյանը դժվար գրանտ ստացած լիներ, իսկ կոնկրետ Փաշինյանը ստացել է»
Advertisement 1000 x 90

«Կոնկրետ Քոչարյանը դժվար գրանտ ստացած լիներ, իսկ կոնկրետ Փաշինյանը ստացել է»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էդ որ պնդում եք, որ Քոչարյանի սատարման ցույցերի մասնակիցները վարձկան են, ճիշտ եք ասում: Կլինեն իհարկե մի քանի ռեալ գաղափարական հետևորդներ, բառացիորեն մի քանի, բայց մեծ մասը հաստատ կամ ինչոր բան ստացել է Քոչարյանից, կամ ստանում է, կամ ստանալու ակնկալիք ունի:

Բայց ես մեղադրանքի բովանդակությունը չեմ հասկանում: Այսինքն՝ ի՞նչ, Հայաստանում մենակ ամերիկացիք ու եվրոպացիք իրավունք ունեն ցույց անե՞ն:

Մենակ իրենց վարձկանները իրավունք ունեն բոցաշունչ ելույթներ ունենա՞լ, թե՞ խնդիրը նրանում է, որ, ի տարբերություն Սորոսենց վարձկանների, Քոչարյանի կադրերը բարձրագոչ կոչումներ չունեն, նրանց մեջ չկան ստեղ ընդեղ երևացող իրավապաշտպաններ, փորձագետներ, եսիմ քանի ու եսիմ որտեղ թրեյնինգ անցած ակտիվիստներ, որոնք միշտ գործում են խիստ վերահսկվող օրակարգի շուրջ…

Է, Քոչարյանն էլ ԱՄՆ-ի չափ փող ունենար, ինքն էլ որակ կտար: Որակ էլ, քանակ էլ: Կոպիտ ասած՝ Քոչարյանի քննադատները նրան մեղադրում են տարիներ շարունակ մի քանի հարյուր միլիոն դոլար չծախսելու ու որակյալ վարձկան չպահելու մեջ… Քայլարաստների ու Քոչարյանական բողոքավորների հիմնական տարբերությունը իհարկե ոչ ֆինանսավորման քանակն է, ոչ էլ որակը, տարբերությունը նրանում է, որ կոնկրետ Քոչարյանը դժվար գրանտ ստացած լիներ, իսկ կոնկրետ Փաշինյանը ստացել է: Այսինքն՝ երկուսն էլ վարձկաններ ունեն, բայց էդ երկուսից միայն մեկն է ինքը վարձկան:

Հ.Գ. Մեկդ առավոտը ՕԵԿ-ի համար դոշ է ծեծում, իրիգունն էլ Քոչարյանի, մյուսդ մարդասպաններին է հերոսացնում ու ոչ մեկդ անբարոյականությունից չի խորշում: Սաղդ էլ նույնն եք՝ նույն մարմնավաճառները»:

Էդ որ պնդում եք, որ Քոչարյանի սատարման ցույցերի մասնակիցները վարձկան են, ճիշտ եք ասում: Կլինեն իհարկե մի քանի ռեալ…

Gepostet von Artur Danielyan am Samstag, 22. Dezember 2018