Սա գրում եմ հատուկ գործարարների համար, բայց լավ կլինի, եթե հարկայինի որոշ աշխատողներ էլ կարդան
Advertisement 1000 x 90

Սա գրում եմ հատուկ գործարարների համար, բայց լավ կլինի, եթե հարկայինի որոշ աշխատողներ էլ կարդան

Բաբկեն Թունյանի գրառումը։

Սա գրում եմ հատուկ գործարարների համար, բայց լավ կլինի, եթե հարկայինի որոշ աշխատողներ էլ կարդան։

Հարգելի գործարարներ,
Եթե որևէ հարկային տեսուչ կամ հարկայինի տարածքայինի պետ ձեզ կհորդորի / կխնդրի / կստիպի հարկերի գերավճար տալ, խնդրում եմ ինձ առանձին նամակով էդ մասին գրել։ Հանգիստ եղեք, ձեր «խաթրին» ոչ մեկ չի կպնի։

Համոզված եմ, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նման գործելաոճը չի հանդուրժի ու էդ ձևով աշխատող մարդկանց չի թողնի հարկային համակարգում։

Խնդրում եմ մեկընդմիշտ ֆիքսեք. նախկին գործելաոճին վերադարձ չի լինելու։ Գերավճարներ «կորզելը», գործարարներից ամեն գնով փող քերելը վնասարարություն է։

Պետությունը (էդ թվում՝ ՊԵԿ-ը) ու բիզնեսը պիտի միմյանց վստահեն ու գործընկեր լինեն։ Էնպես որ, խորհուրդ եմ տալիս՝ տեղերում ինքնագլուխ բաներ չանել՝ իբր պլանը կատարելու համար։

Ի դեպ, ես դեռ մանդատ չեմ ստացել ու դեռ պետական պաշտոնյա չեմ համարվում, բայց էդ կապ չունի, կհասնեմ նրան, որ պատասխան տաք, եթե նման բան անեք։



Նման նյութեր