Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Վանաձորի ավագանու տապալված նիստին, գրում է. «Այս իրավիճակը Գինեսի գրքում գրվելիք է. քաղաքապետն ընտրվել է 19 ձայնով, բայց քվորումի համար չունի այդ 19 ձայնը՝ ավագանու նիստ անցկացնելու համար:
Բայց մյուս կողմից՝ այդ չորս հոգին այդքան համարձակություն էլ չունե՞ն երևալու, բա բացերես երևացեք, եթե այդքան վստահ եք Ձեր ընտրության ու դիրքորոշման մեջ, ինչո՞ւ եք թաքնվում, բա ամոթ չի՞:
«Վախալ միք», Ձեզ ո՛չ ծեծելու են, ո՛չ էլ ազատազրկելու են, միայն թքելու են Ձեր վրա, միայն այդքանը… դրան էլ կսովորեք դե, ինչպես շատերը, «ամաչիլ միք»: