Իշխանությունը պետք է փորձի պատասխանել դժվար հարցերին
Advertisement 1000 x 90

Իշխանությունը պետք է փորձի պատասխանել դժվար հարցերին

Իշխանությունը պետք է փորձի պատասխանել դժվար հարցերին, ոչ թե հեշտ հարցերին։ Օրինակ՝ շատ հեշտ է պատասխանել այն հարցին, թե ինչու պետք է մշակույթի նախարարությունը միավորել։ Կարելի է բերել բազմաթիվ իրավիճակներ ու փաստեր, երբ նախարարությունը վատ է աշխատել ու դրա հիման վրա եզրակացնել, որ մեզ պետք չէ այդ նախարարությունը։ Իսկ դժվար հարցը հետևյալն է. Ի՞նչ երաշխիք, որ Կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության հարցերի, մշակույթի նախարարը ավելի լավ մշակութային քաղաքականություն է մշակելու և իրականացնելու, քան դա անում էր Մշակույթի նախարարը։ Հուսանք, որ այս հարցին կառավարությունը կպատասխանի։

Սերոբ Խաչատրյանի գրառումը։



Նման նյութեր