«Միայն ինձ շատ մտերիմ մարդիկ գիտեն, որ ես մի փոքրիկ և միգուցե տարօրինակ նախասիրություն ունեմ։ Ամեն տարի դեկտեմբերի 31-ի ժամը 12-ի զանգերը հնչելուն պես Ձմեռ պապիկի կերպարանափոխությամբ ինկոգնիտո դուրս եմ գալիս Երևանի փողոցներով քայլող մարդկանց նոր տարին շնորհավորելու։
Այդ ժամին դուրսը գտնվող մարդիկ՝ տաքսիստները, ոստիկանները, փրկարարները կամ ուղղակի անցորդները, անհաշիվ սելֆիներ են անում ինձ հետ, ստանում շնորհավորանքներ և բարեմաղթանքներ, տալիս ժպիտներ։
Դա իմ սոցիալական բողոքն է ընդդեմ խոզի բդի և բլինչիկի և հիշեցում դրանց արանքում մոռացված ու անտեսված տոնի մասին»,- իր էջում գրել է Նարեկ Մալյանը։