
Երգիչ Արման Հովհաննիսյանն այս օրերին ընտանիքի հետ գտնվում է ԱՄՆ–ում, որտեղ մասնակցել է մտերիմներից մեկի երեխայի մկրտությանն ու ստանձնել կնքահոր պարտականությունները։ «Կնքահայր լինելը նախ և առաջ մեծ պատասխանատվություն է Տիրոջ և նորընծա քրիստոնյա փոքրիկ Էվայի առջև։ Մեծ սիրով ու ամենայն հարգանքով եմ վերցրել ինձ վրա այդ սուրբ պարտականությունը։ Աստված օրհնի սանիկիս։ Միշտ կողքիդ եմ»,– գրել է Արմանը։