«Վարչապետ, ով ութ ամսում մի «TDK» կասետի առկայությունն էլ չկարողացավ ճշտել (էն ժամանակ կա՛մ ֆլոպպի էր, կա՛մ կասետ)։
Արամ Սարգսյանը օրերս անտիքոչարյանական մի ստատուս էր գրել, թե բա Քոչարյանը զզվում էր Վազգենի միջավայրից…
Հլը սաղ դենը, էս Արամն ասում ա ու՞ր է ձայնագրությունը Քոչարյանի ու ահաբեկիչների բանակցությունների ու կասկածի տակ ա դնում դրա լինելիությունը։
Այ Արա՛մ ջան, ութ ամիս լինելով վարչապետ՝ չկարողացար ճշտել արդյո՞ք կար էդ ձայնագրությունը, թե՝ ոչ, հետո էլ նեղանում ես, որ Քոչարյանը քեզ չթողեց վարչապետ, թեպետ ցեմզավոդի իբրև թե վաստակաշատ տնօրենն էիր, հետո էլ պարզվեց, որ տնօրեն էլ չես եղել…
Ինչևէ Վազգեն Սարգսյանի ու մնացյալի մահը մեծագույն ոճրագործություն էր պետականության նկատմամբ, իսկ քեզ համար առավելևս գերնպատակ պետք ա լիներ դրա բացահայտումն, այնինչ Քոչարյանի օրոք դարձար վարչապետ, քսան տարի ա շահարկում ես էդ հարցին Քոչարյանի առնչակցությունն՝ անելով բացահայտ մերկապարանոց հայտարարություններ։
Ու հիմա՝ քսան տարի անց, արծարծելով այս խնդիրը, մնում ես քաղաքական ասպարեզում՝ խոսելով քո՝ բացառիկ վարչապետությունից։
Մի քանի տարի առաջ էլ հայտարարել էիր, թե Սերժ Սարգսյանը քեզ խոստացել է պատմել հոկտեմբերի 27-ի մասին։ Հետո անմիջապես ակտիվացավ «իրավապաշտպան» Սաքուն Արթուրը ու անմիջապես սկսեցիր աղավաղել վերոհիշյալ հայտարարությունդ, թե բա էդպես չի ասել, էսպես֊-էնպես…
Մի խոսքով Արա՛մ ջան, քեզ հաջորդ կյանքում մաղթում եմ ռեինկարնացվել ԱԱԾ տնօրենի կերպարում՝ հալբաթ էն ժամանակ կարողանաս ճշտել՝ կա՞ր էդ ձայնագրությունը, թե՞ ոչ։
Ամեն դեպքում Քոչարյանին հոկտեմբերի 27-ին կապելը խելագարություն ա կամ ստորություն՝ մանավանդ, երբ էդ ոճիրը տարավ եղբորդ կյանքը, իսկ մեղադրանքդ դատարկ է, ասած Նիկոլի՝ ջուր է»,- գրել է Վահե Եփրիկյանը։