Google-ի 11 ծառայություն և ապրանք, որոնց մասին դուք չեք լսել
Advertisement 1000 x 90

Google-ի 11 ծառայություն և ապրանք, որոնց մասին դուք չեք լսել

megabyte.net կայքը գրում է, որ Google ընկերությունն առավել հայտնի է իր որոնողական ծառայությամբ, սակայն այն ունի նաև մի շարք այլ ծառայություններ, որոնց մասին տեղյակ են քչերը:

Google Mars ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրել Կարմիր մոլորակը:

Google Scholar-ը որոնողական համակարգ է գիտական հոդվածների համար: Այն հնարավորություն է տալիս փնտրել գիտական հոդվածներ, թեզեր, գրքեր:

Google Art Project-ը կայք է, որը հնարավորություն է տալիս վիրտուալ ճանապարհորդություններ կատարել թանգարաններում և գեղարվեստական պատկերասրահներում:

Google Transliterate ծառայությունն օգտատերերին հնարավորություն է տալիս մուտքագրել այլ լեզուներով:

Build with Chrome ծրագիրը ստեղծվել է՝ ցույց տալու համար, թե ինչպես է Google Chrome ինտերնետային բրաուզերը ցույց տալիս եռաչափ պատկերները:

Google Think-ը կայք է, որը նախատեսված է մարքետինգային մտքերի համար:

Power Searching with Google գործիքը հնարավորություն է տալիս լավացնել որոնողական կարողությունները:

Schemer-ը ցանց է, որը հնարավորություն է տալիս պլանավորել համատեղ գործողություններ ձեր ընկերների հետ:

Google Sound Search-ը ծառայություն է, որը ձեզ ասում է, թե հենց այդ պահին ինչ երաժշտություն է հնչում:

Google Moderator-ը բաց ֆորում է տարբեր հարցերի, թեմաների քննարկման, մտքերի փոխանակման համար:

encrypted.google.com-ն առավել պաշտպանված որոնողական համակարգ է:

Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»