Ընդամենը 4 ամիս պահանջվեց կառուցելու բուսասանիտարական լաբորատորիայով համալարված «Այրում-Ջիլիզա» երկաթուղային հսկիչ կետը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ իր նշանակումից մի քանի օր անց մեկնել է Մոսկվա, որտեղ ստորագրել է պայմանագիր «ՀՀ-ին ԵԱՏՄ անդամակցելու կապակցությամբ ֆինանսական և տեխնիկական աջակցության» ծրագրի շրջանակում:
«Ծրագրի շրջանակում նաև «Ռոսգրանստրոյ» ընկերությունը իրենց ֆինանսավորմամբ երկար ժամանակ չէին կարողանում այդ փաստաթուղթը ստորագրել, որ սկսվեր գործընթացը, բայց իմ նշանակումից մի քանի օր հետո մեկնեցի Մոսկվա, ստորագրեցի այդ փաստաթղթերը: Ուրեմն, կարճ ժամանակահատվածում զրոյական վիճակից ստացանք այս շենքը և կահավորումը: Այսօր արդեն կարողանում ենք երկաթգծում իրականացնել բուսասանիտարական վերահսկողություն»,- ասաց Ավետիսյանը:
Նրա խոսքով` այս երկաթուղային հսկիչ կետը կարևոր է այնքանով, որ արդեն հնարավորություն կա երկաթգծով եկող բուսական ծագման մթերքները լաբորատոր հետազոտություն անելու և տեսչական ստուգումներ իրականացնելու:
Ամբողջությամբ՝ armenpress.am