Շիրակի մարզի Անիի նախկին զինկոմիսարիատի սպա Ռոման Ավետիսյանը, ով զինկոմիսարիատների օպտիմալացումից հետո հայտնվեց ՀՀ ԶՈւ Կադրերի տրամաադրության տակ, առանց տեղյակ պահելու, պատահականության սկզբունքով տեղեկանում է իր կարգավիճակի մասին ու ներկայանում ՊՆ Կադրերի Վարչություն պարզելու պատճառը, քանի որ ինքը օպտիմալացման գործընթացի ժամանակ ներկայաված է եղել՝ որպես Շիրակի մարզային զինկոմիսարիատի Անիի խմբի տեղակալ։
Սակայն, Կադրերի վարչությունում նրան հայտնում են, որ՝ այդ ծառայությունը քեզ հասանելի չէ, քանի որ զինկոմիսարիատներում ու դրանց խմբերում պիտի ծառայեն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները և վիրավորում ստացած սպաները, քեզ կնշանակենք որևէ զորամաս կծառայես։ Նա էլ հիշեցրել էր իր կարգավիճակը, քանի որ պիտանի է ծառայության սահմանափակումով, այս դեպքում էլ պատասխանել էին, որ՝ ըստ սահմանափակման աստիճանի որևէ ծառայություն կառաջարկենք, գնա մինչև դեկտեմբերի 1-ը կկանչենք։
Նշված ժամանակն էլ անցավ, դեկտեմբերի 5-ին կանչում ու ասում են կամ գնա Արարատի սահմանային զորամաս, կամ էլ զորացրվիր, առանց այլ տարբերակի։ Բնականաբար, մերժել է, քանի որ նշված ծառայությունը չի համապատասխանել իր կարգավիճակի հետ։ Նշեմ,որ նա ընտանիքի միակ զավակն է, ունի առողջական խնդիր, լեղապարկի վիրահատություն է տարել ու նրան հատուկ սննդակարգ է պետք, ինչը զորամասում դժվարության կհանգեցնի, չհաշված, որ հայրը ունի առողջական խնդիրներ, ունի երկու անչափահաս երեխա, ինչպես է բնակավայրից ու ընտանիքից հեռու շարունակելու ծառայությունը, խնդրել էր գոնե մարզի մեջ որևէ զորամասում նշանակել, մերժել էին, թե չկա տեղ, այնինչ Անիի խմբի տեղակալի պաշտոնը թափուր էր, թեև ներկայացված էր, բայց չէին նշանակում’ պատճառաբանելով առաջնագծում չես ծառայել։ Ռոման Ավետիսյանը բերել էր օրինակներ, թե ինչու Շիրակի մարզային զինկոմիսարիատում ու խմբերում շարունակում են ծառայել նախկին աշխատակիցները, ովքեր չունեն առողջական խնդիրներ, չեն մասնակցել քառօրյա պատերազմին, բայց իմ դեպքում ինձ հասանելի չէ այդ ծառայությունը,անմիջապես Կադրերի վարչությունում պատասխանել էին, թե գնա բողոքիր։
Ստացվում է, որ օրենքը գործեց միայն Շիրակի մարզային զինկոմիսարիատի խմբերից միայն Անիի խմբում’ի դեմս Ռոման Ավետիսյանի։ Դեկտեմբերի 11-ին առանց զեկուցագրի,առանց տեղյակ պահելու, առանց պայմանագրային զինծառայողի պայմանագիրը լրանալու ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, արձակել են զինծառայությունից, որով ասվում է զինծառայողին արձակել, եթե համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի և չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ, այսինքն եթե լրացել է տվյալ ծառայողի պայմանագրի ժամկետը, այնինչ Ավետիսյանի պայմանագիրը մինչև 2021թ. է։
Այս ամենի մասին նամակ խնդրանքով դիմել ենք պաշտպանության նախարարին, սակայն նամակը հետ են ուղարկել Շիրակի մարզային զինկոմիսարիատ, պատասխանել են, որ զինկոմիսարիատներում ծառայում են միայն առաջնագծի ծառայողները, ինչը չկա ոչ Ախուրյանի, ոչ Արթիկի, ոչ էլ մարզային զինկոմիսարիտում, նույն աշխատակիցներն են։ Ինչո՞ւ օրեքը համահավասար չի գործում։ Այս ամենի մասին գրվել է նաև ՀՀ վարչապետին, սակայն սպասում ենք պատասխանին, խնդրում եմ Ձեզ այս միջոցով օրենքի անհավասարությունը հասցնել կամ պաշտպանության նախարարին, կամ երկրի վարչապետին։ Եթե առաջնագծի մասնակիցները պիտի ծառայեն զինկոմիսարիատներում ու խմբերում, ուրեմն թող իրոք իրենք ծառայեն, այս դեպքում ասելիք և բողոք չէր ունենա ոչ մի այլ ծառայող։
Ժենյա Գրիգորյան