Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չգիտեմ, տեսել եք, թե չէ, Վիկիլիքսը հրապարակել ա ԱՄՆ դեսպանատները գնումների փաստաթղթերը։ Մեծ մասը անկապ բան ա։
Մեր մոտ հետաքրքիրը հեռախոսների, սմարթֆոնների մեջ ներթափանցման համակարգն է։ Սա գաղտնալսման հարց չէ։ ՆԱՏՕ-ի էլեկտրոնային հետախուզությունը առանց այն էլ նստած է Մասիսի փեշերին և սիրուն բռնում է բոլոր սիգնալները։ Սա ֆիզիկապես հասանելի հեռախոսի մեջ մտնելու համար է, երբ այն պաշտպանված է գաղտնաբառով կամ այլ նման ձևով։
Ի՞նչ է սա նշանակում։
Տեսականորեն, օրինակ, որ թողնում ես հեռախոսդ մուտքի մոտ, ինչ-որ ձյաձյա կարող է բացել և մեջից ֆայլերը հանել։ Ու սա միայն ԱՄՆ դեսպանատան հարցը չէ։ Յուրաքանչյուր հաստատություն այցելելուց գերադասելի է հեռախոս այնտեղ չտանել, եթե ձեր ձեռքից այն առգրավում են այցի ընթացքում։
Քանի որ ամեն տեղ էլ նման ներթափանցում այսօր հնարավոր է, նման սարքեր այսօր շուկայում կան և հասանելի են պետական հաստատություններին։ Մենակ չասեք, որ թաքցնելու բան չունեք»: