Արծրուն Պեպանյան. «…Ես հանգիստ նայում եմ, թե ինչպես եք բոլորդ գնում սխալ ճանապարհով»
Advertisement 1000 x 90

Արծրուն Պեպանյան. «…Ես հանգիստ նայում եմ, թե ինչպես եք բոլորդ գնում սխալ ճանապարհով»

… ես հանգիստ նայում եմ, թե ինչպես եք բոլորդ գնում սխալ ճանապարհով:

…Ես ձեզ չեմ ասում, որ դուք բոլորդ գնում եք սխալ ճանապարհով:

… որովհետև եթե ասեմ, ապա բոլորդ դառնալու եք դեպի ինձ ու շշպռեք, թե՝

– Այդ ինչպես եղսվ, որ դու միայնակ տեսնում ես, որ սխալ ճանապարհով ենք գնում, բայց ահա մենք բոլորով չենք տեսնում:

…Դրա համար էլ չեմ ասում:

…Դուք հանգիստ գնացեք ձեր սխալ ճամապարհով, իսկ ես այդ ընթացքում կխորհեմ, թե ինչ եմ ասելու ձեզ, երբ ճանապարհի սխալը զգալով՝ հուսահատ ետ դառնանք…

… Հիմա իմաստ չունի որևէ բան ասել…

Արծրուն Պեպանյան