Շատ զարմանալի ազգ եք տո, գնացել եք ընտրել եք, որպեսզի մարդը իրա ծրագրերը իրականացնի, հիմա էլ բողոքում եք
Advertisement 1000 x 90

Շատ զարմանալի ազգ եք տո, գնացել եք ընտրել եք, որպեսզի մարդը իրա ծրագրերը իրականացնի, հիմա էլ բողոքում եք

Ես մենակ չեմ հասկանում՝ ինչից են բողոքում գործազուրկ դարձածները ու ինչի են մեղադրում Նիկոլ Փաշինյանին։

Էն մարդը հայերեն ու մի քանի անգամ ասելա /ավելին որոշակի քայլեր արելա/, որ երբ ինքը դառավ վարչապետ նախարարությունները կրճատվելու են, ԾԻԳ ու ՊՈԱԿ-ները կրճատվելու են ու մարդը իրա ասածը անումա․․․ իրա ծրագրերն է իրականացնում։

Ի՞նչ էր ձեզ թվում, որ կրճատվումներ լիներ, ձեզ ուղղակի աշխատավարձ էին տալու կամ ձեռի հետ էլ ձեր վարկերը ու պարտքերը փակելու են։ Իհարկե, ոչ։

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու միակ ուղղին ընտրություններն էր, որին դուք ու մնացածը, իմանալով էտ մարդու խոստումների մասին, գնացել ու ընտրել եք իրան, այսինքն դուք նրան տվել եք լեգիտիմ իրավունք, որպեսզի նա իրականացնի իր ծրագրերը։ Կամ սենց ասած՝ դուք իրան թողել եք ձեզ անգործ թողնի։

Բա էլ ինչի՞ եք բողոքում։ Ի՞նչ եք էլ ուզում։

Շատ զարմանալի ազգ եք տո, գնացել եք ընտրել եք, որպեսզի մարդը իրա ծրագրերը իրականացնի, հիմա էլ բողոքում եք, որ ինքը իրա ծրագրերնա իրականացնում։

Ես պարագայում միակ ճիշտը Փաշինյաննա ու վերջ։

Ankakh Hayastan



Նման նյութեր