Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կարծում է, ինտերկոնեկտի բարձր գինը խոչընդոտում է Հայաստանում մոբայլ կապի շուկայի զարգացումը:
«Իմ կարծիքով, գոլություն ունի մի խնդիր, որի պատճառով մեր շուկան դանդաղ է զարգանում՝ վերջինիս մոբայլ մասով: Դա ինտերկոնեկտի գինն է, որը միմյանց վճարում են օպերատորները՝ իրար ցանցեր զանգերի դիմաց: Այսօր Հայաստանում դա արժի 8.4 դրամ՝ 1 րոպեի համար, ինչը շատ թանկ է: Այդ պատճառով ստեղծվում է իրավիճակ, երբ ողջ աշխարհի շուրջ 40 օպերատորի ցանցեր կարող ենք զանգել ավելի էժան գնով, քան հայկական մյուս երկու մոբայլ օպերատորների համարներին:
Դա հանգեցնում է նրան, որ մեր ընկերությունը չի կարողանում բաժանորդներին տրամադրել շատ րոպեներ՝ այլ օպերատորներին զանգեր կատարելու համար, ինչպես դա արվում է Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, որտեղ օպերատորները նման զանգերի համար տալիս են 10-20 հազ. րոպե՝ մեկ ամսվա կտրվածքով»,- ընդգծել է Հայկ Եսայանը՝ «Գոլոս Արմենիի»-ն տված հարցազրույցում:
Ավելի մանրամասն՝ itel.am կայքում