«Ահա այն 7 հիմնական հիմնական գործերը, որ պետք է անես 2019 թվականին»
Advertisement 1000 x 90

«Ահա այն 7 հիմնական հիմնական գործերը, որ պետք է անես 2019 թվականին»

Սամվել Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե ուզում ես ավելի լավ ապրես, ավելի լավ զգաս, ավելի ապահով լինես, դառնաս ավելի լավը ու հասնես մեծ բարձրունքների, ունենաս ավելի լավ երկիր, ահա այն 7 հիմնական հիմնական գործերը, որ պետք է անես 2019 թվականին.

1. Ինքնակազմակերպվելու ժամանակն է – Ոչ ոք քո փոխարեն չի անի այն, ինչ քեզ կդարձնի ավելի ու ավելի լավը: Անդադար աշխատիր ինքդ քեզ վրա, սովորիր, հաստատիր նոր կապեր, գտիր նոր գործընկերներ: Ամեն տարի, ամեն ամիս, ամեն ժամ:

2. Ստեղծագործ լինելու ժամանակն է- Փորձիր մի քիչ տարբերվես, կոտրես կարծարատիպերը , այլ անկյունից նայես իրերին, իրադարձություններին և իրավիճակին: Զարգացրու ալտերանատիվ մտածելակերպ, մի կենտրոնացիր մեկ կետի վրա, մտածիր այլ տարբերակների մասին նույնպես:

3. Նորարար դառնալու ժամանակն է – Նորարար լինելու համար պետք է անընդհատ փորձել` գտնելու լավագույն լուծումը: Երբեք մի վախեցիր սխալվելուց: «Եթե չես սխալվել, ապա ոչինչ չես փորձել» – Ալբերտ Էյնշտեյնի խոսքերն են:
Նորարար լինելու համար պետք է լինել հետաքրքրասեր: Կարդա՛, ուսումնասիրի՛ր, մասնակցի՛ր: Ու միշտ հիշիր՝ նորարարությունն հոգեբանություն է:

4. Հաջողակ լինելու ժամանակն է – Հաջողությունը հենց այնպես չի գալիս, երկնքից չի ընկնում : Հաջողակ լինելու համար պետք է տրամադրվել: Հաջողության ճանապարհն անցնում է բազմաթիվ մերժումներով, անտարբերությամբ, չհավատալով: Հաջողության գաղտնիքն այդ խոչընդոտները հաղթահարելն է` դրանց պատճառները վերլուծելով և հաջորդ անգամ ավելի ու ավելի լիցքավորվելով:

5. Առաջնորդ դառնալու ժամանակն է – Մի մասնակցիր «Առաջնորդ դառնո՞ւմ են, թե՞ ծնվում» բանավեճերին. ուղղակի եղիր առաջնորդ: Նրան բնորոշ ամենակարևոր հատկություններից են նախաձեռնողականությունն ու հավատ: Պետք է վստահ լինես քո գործերում և որոշումներում, նաև ոգեշնչված քո գաղափարներով, համբերատար՝ հաջողության ճանապարհին: Պետք է այնպես անես, որ քեզ հավատան և գան հետևիցդ: Եղիր համագործակցող առաջնորդ, կարողացիր ստանձնել պատասխանատվություն: Ծրագրերիդ հստակությունն ու աշխատասիրությունն անպայման արդյունք կտան: Իսկ ինքնատիրապետումը, ուժեղ կամքը կամրապնդեն արդյունքը՝ հիմք դառնալով հետագա զարգացման համար:

6. Գործելու ժամանակն է- Հիմա գալիս է քո՛ գործելու ժամանակը: Պատրաստ եղիր աշխատելու և ստեղծելու, ինչ-որ բանի հասնելու: Ցանկությունն այլ է, իսկ ցանկությունն իրականություն դարձնելու համար գործելը՝ լրիվ այլ: Ով ոչինչ չի անում, բերում է ինչու-ների հազար ու մի պատճառ: Իսկ ով գործում է, ունի հստակ նպատակ և գործողությունների ծրագիր: Եթե որոշել ես, ապա պետք է առաջ գնալ: Եթե որոշել ես, ապա առանց հապաղելու սկսիր: Եղիր նպատակասլաց և վճռական քո որոշումներում

7. Հայաստանը զարգացնելու ժամանակն է – Ինչքա՜ն գործ կա Հայաստանում անելու: Հայաստանից լավ տեղ չկա: Ով ինչ ուզում է՝ ասի, ես համոզված եմ սրանում: Հայաստանն ապրելու , աշխատելու, նորարար և ստեղծագործ լինելու և առաջնորդ դառնալու երկիր է :

Այնպես որ, նայիր սահմաններից այն կողմ, հաղթահարիր խոչընդոտները և հավատա հնարավորություններին, բացահայտիր թաքնված ներուժդ և մշտապես ձգտիր գերազանցության:

#2019»:



Նման նյութեր