«Թողեն մենակ ՃՈ-ի աշխատանքից բողոքեք։ Տո ինչի մենակ ՃՈ, բոլորի աշխատանքից ու պահվածքից բողոքում եք բացի ձեզանից։ Հա ընդունենք ՃՈ-ն վատա աշխատում, գլուխա պահում, ալարումա աշխատի, բայց դա պետքա ձեզ առիթ տա, որ բոլորդ կիլերներ դառնա՞ք։
Առավոտից մեքենայի ղեկին եմ, Երևանում ու Երևանից դուրս չկա մի հատված, որտեղ մինիմում մեկ վթար եղած չլինի։ Մարդիկ կոնկրետ իրար վրա են քշում, թարթիչ միացնելու մասին բան չեմ ասում, քո համար քո գծով գնում ես ու մեկել կողքից մեկը միանգամից քաշումա վրեդ, որ խցկվի դիմացդ։
Երթուղային տաքսիները գիտեն կարտոշկա են տեղափոխում, խաչմերուկների վրա մեքենայի վարորդները դառնում են խաչմերուկի աստվածներ ու ով ոնց կարա ճխտվումա, որ խաչմերուկը շուտ անցնի, երրորդ գծով գալիս են, որ հետո մտնեմ առաջին գիծ, որ խաչմերուկից աջ գնան։
Հենա ասեք, որ բախտներս բերելա հրշեջ ծառայությունը գլուխ չի պահում, թե չէ դուրս էիք գալու փողոց ու իրար տուն վառեիք։ Կամ շտապօգնությունը մի քիչ անհավես աշխատի փողոցում իրար փոր կթափեք։
Հ․Գ․ Հա բայց էս չի նշանակում, որ ՃՈ-ն ճիշտա անում, որ գլուխա պահում։ Մարդիկ ցանկանում են խիստ տուգանվել, դուք էլ բռնեք ու տուգանեք, այ քեզ բան։ Տեսնում եք ներողամտությունը ինչերիա բերում»,- իր էջում գրել է Աշոտ Ասատրյանը: