«Եթե Լևոն Ալթունյանը այդպիսի բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել». Կարեն Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Եթե Լևոն Ալթունյանը այդպիսի բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել». Կարեն Կարապետյան

Արցախցի լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեցի գնահատական տալ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարի՝ Լևոն Ալթունյանի՝  «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են «դատական մարմինները, մորգը» հայտարարությանը:

«Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել …

իսկ ես համարում եմ նրան լավ մարդ, բարոյական մարդ, որպես պոտենցյալ կառավարիչ, ով կարող է առողջապահության համակարգում փոփոխություններ անել, որոնք ուղղված կլինեն մարդուն, քաղաքացուն բավարարելուն և ադմինիստրատիվ կառավարման թերությունները շտկելուն»,-հարցին պատասխանել է ՀՀ  վարչապետը, ու ավելացրել, որ ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունը անձամբ չի կարդացել, սակայն նրա այդ խոսքերի մասին տեղեկանալուն պես՝ առավոտյան խոսել է Լևոն Ալթունյանի հետ:

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը, ի պատասխան հարցի, ասել է  blog.168.am, որ  չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների հաճախակիացած մահվան դեպքերով և նոր ուսումնասիրություններ կատարել այդ հիվանդանոցներում:

Նաև հիշեցնենք, որ վերջերս ծննդկան էր մահացել Վանաձոր ԲԿ-ում, ավելի վաղ նման մահվան դեպքեր էին գրանցվել «Սլավմեդում» ու «Շենգավիթ» ԲԿ-ում:

«Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները»,- հայտարարել է նախարար Ալթունյանը, որից հետո հասարակության լուրջ բողոքի ալիք բարձրացավ: Որոշ քաղաքացիներ նույնիսկ օբյեկտիվորեն սկսեցին  պահանջել նրա հրաժարականը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում նրա այդ հայտարարությունից հետո գրել էր blog.168.am :

«Մեր «министр здравоохранения»-ն զավեշտալի կերպար է: Վաղուց էր պարզ, որ Կարեն Կարապետյանի կառավարության խնդրահարույց նախարարներից մեկը` առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է… Առողջապահության սույն մենեջերը ի սկզբանե աչքի ընկավ իր ցինիկ պահվածքով՝ բոլորին վերեց էր նայում և դասեր տալիս…

Այնպիսի տպավորություն էր, որ Լ.Ալթունյանը ժամանել է ԱՄՆ-ից և ինչ-որ Նիգերում կամ Բուրկինա-Ֆասոյում նախարար է նշանակվել… Սակայն նրա երեկվա պահվածքն արդեն վերջն էր… ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս այս ինքնահավանը ցուցադրել է իր անդաստիարակ և անմակարդակ լինելու փաստը ևս…

Մահացած ծննդկաններին վերաբերող հարցերի, սա տվել է հետևյալ պատասխանը. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները: Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես: Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»:

Հետաքրքիր է, իսկ Ալթունյանը նույն պատասխանը կտա՞ր, եթե նույն խնդրի հետ հենց իր ընտանիքը առնչվեր… Անմակարդակ նախարարը չի հասկանում, որ իր պահվածքով վիրավորում է ԲՈԼՈՐԻՍ…

Պարզվեց, որ նախարար Լևոն Ալթունյանի համար մարդը տարրական անասուն է, քանի որ նա մարդկանց հաշվում է գլխաքանակով… Լրագրողների մյուս հարցին, որը վերաբերվում էր իր 8 խորհրդական ունենալու հանգամանքին, անլիարժեքության բարդույթով տառապող министр здравоохранения-ն պատասխանել է. «Ես այսօր կհաշվեմ դրանք և մենք կանդրադառնանք դրան մեր մյուս հանդիպմանը»:



Նման նյութեր