Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանն ու Հայ ժողովրդին
Advertisement 1000 x 90

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանն ու Հայ ժողովրդին

«Արցախյան հակամարտության կարգավորման հարցում սպասվում են բեկումնային զարգացումներ:

Միացյալ Նահանգները իր զորքը դուրս է բերում Սիրիայից, ԱՄՆ պաշտպանության նախարարը ներկայացրել է իր հրաժարականը: Դա նշանակում է, որ առկա է պայմանավորվածություն Ռուսաստանի հետ` Իրանի դերակատարությունը Սիրիայում զսպելու հարցում: Առանց Իրանի հարցում Ռուսաստանի հետ պայմանավորվելու, ԱՄՆ իր զորքերը Սիրիայից դուրս չէր բերի, Իսրայելը դա ուղղակի թույլ չէր տա:

Սա բավականին ռիսկային է Հայաստանի համար, քանի որ այս մեծ գործարքի մեջ կարևոր տեղ ունի Արցախի հակամարտության կարգավորումը: Կարծես ուրվագծվում են Ռուսաստան – ԱՄՆ ընդհանուր շահերի ձևավորումը մեր տարածաշրջանում, ինչի հետևանքով Արցախի շուրջ վերջիններիս փոխհամաձայնությունը զգալիորեն կսահմանափակի ստատուս-քվոն պահպանելու Հայաստանի հնարավորությունները:

Փաշինյանի կառավարությունը պետք է պատրաստ լինի իրադարձությունների այսպիսի զարգացմանը և այսօրվանից ձեռնամուխ լինի Արցախյան կարգավորման այլընտրանքային առաջարկության մշակմանը:

Հավատարիմ մնալով իմ` Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահին ծառայելու հանձնառությանը, ինչպես նաև անթույլատրելի համարելով Արցախի հարցում ներքաղաքական ցանկացած շահարկում, հայտնում եմ իմ պատրաստակամությունն ու հանձնառությունը օժանդակել Հայաստանի կառավարությանն ու վարչապետին` Հայաստանի և Արցախի համար առավելագույն նպաստավոր լուծման հասնելու համար:

Սպասվող բանակցություններում Հայաստանը պետք է ներկայանա աննախադեպ ուժեղ և համախմբված։

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանն ու Հայ ժողովրդին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Ղազինյանը:



Նման նյութեր