Նիկոլի հետմոսկովյան լայվի մասին․ ոչ մի կոնկրետ բան իրական արդյունքների մասին։
Ա․ ․ Գազի գնի հարցը․ հուսով է, որ լավ կլինի կամ գոնե վատ չի լինի․․․ Հուսով է՝ այսինքն երաշխիք, որ գինը չի աճի կամ ինչքան կաճի, չի ստացել։ Կամ էլ ձևացնում է, թե չի ստացել․․․
Բ․ ՀԱՊԿ-ի հարցը․ «Մի բան պետք ա անել, որ հետագայում լավ լինի»։ Կարելի է ենթադրել, որ այնուամենայնիվ Բելառուսն իր ուզածին մոտենում է, իսկ մեզ ճնշում են, որ համաձայնվենք։
Գ․ Արցախի հարցով բան չեն քննարկել։
Դ․ Մնացած 7–8 րոպեն խոսեց այն մասին, թե ինչ բովանդակալից և «ըստ էության» էր իր շփումը Պուտինի հետ։ Սա էլ իր հերթին վկայում է, որ էական բան կամ չկար, կամ հեչ լավ չէր․․․
Հա, ու մեկ էլ փստցրեց, որ երբեք ժամանակը չի հերիքում, որ կարենբոլոր հարցերը հասցնեն քննարկել։ Դա խոսում է այն մասին, որ լավ չի պատրաստվում հանդիպումներին, չի կարողանում իր ասելիքը կարճ, հստակ և ընկալելի ձևով ներկայացնել։