Անցնող տարին բուռն էր ու իրադարձություններով լեցուն: Ողջ ընթացքն ուղեկցվեց տարբեր հայտարարություններով, որոնք սոցցանցերում բուռն քննարկումների արժանացան: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Հեղափոխության ընթացքում Հանրապետության հրապարակում երբեմն ավելի շատ մարդ էր հավաքվում, քան հրապարակը կարող էր տեղավորել, ուստի քաղաքացիների ինք-նազգացողությունը հաճախ վատանում էր: Նիկոլ Փաշինյանի «մարդ ա վատացել» արտահայտությունը ամեն 5 րոպեն մեկ հնչելուց հետո դարձավ թևավոր խոսք:
Հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն հաճախ էր այցելում այս կամ այն պաշտոնյային, ներխուժում նրանց բնակարաններ, դա արվում է հաճախ «շնորհքով», իսկ երբեմն էլ՝ ոչ այնքան: Սակայն Առաքել Մովսիսյանը պնդում էր, որ «օրենքի տառին համապատասխան» է եղել, որ նույնիսկ երեխաները չեն վախեցել:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատ¬գամավոր Գևորգ Պետրոսյանը մարդկության ծագման իր վարկածն առաջ քաշեց: Ըստ Պետրոսյանի՝ «մարդկությունն առաջացել է Ադամից ու Եվայից, ոչ թե Ադամից ու Պողոսից»:
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էլ Նաիրա Զոհրաբյանը տարակուսանք հայտնեց Հայկ Մարությանի տղամարդկության վերաբերյալ և Մարությանին հրավիրեց բանավեճի, սակայն առանց Նիկոլի: «Թե տղամարդ ես, արի բանավեճի, արի առանց Նիկոլի»,- հայտարարեց նա:
ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հայտնի ձայնագրությունը որքան շոկային էր, նույնքան էլ` զվարճալի։ Մասնավորապես, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի բնորոշումները Յուրի Խաչատուրովի ու Քոչարյանի մասին` որ նրանք «խույվորել» էին, մնաց ժողովրդական լեքսիկոնում: