«Նոր Հայաստան նոր հայրապետ» շարժման առաջնորդը վթարի է ենթարկվել. aysor.am
Advertisement 1000 x 90

«Նոր Հայաստան նոր հայրապետ» շարժման առաջնորդը վթարի է ենթարկվել. aysor.am

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հայրապետության դեմ պայքարող «Նոր Հայաստան նոր հայրապետ» շարժման առաջնորդ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը դեկտեմբերի 26-ին վթարի է ենթարկվել: Aysor.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաև Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Նա ասաց, որ Պետրոսյանը ստացել է անրակոսկրի կոտրվածք, ենթարկվել վիրահատության, իսկ դեկտեմբերի 29-ին պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից:

«Կարեն Պետրոսյանը անրակոսկրի կոտրվածք է ստացել, վիրահատվել է և վաղը դուրս է գրվելու», – ասաց Իսահակյանը:

Պետրոսյանը վթարի ենթարկվել է ծառայողական մեքենայով: Նկատենք, որ Պետրոսյանի վթարի մասին որևէ տեղեկություն ոչ Արտակարգ իրավիճակների և ոչ էլ ոստիկանության կողմից չի հաղորդվել, այն դեպքում, երբ երկու գերատեսչությունների ամենօրյա լրահոսերը լի են հանրապետության տարբեր տարածքներում տարբեր վթարների մասին օպերատիվ հաղորդագրություններով:

ԱԻՆ լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ իրենց մոտ դեպքը չի արձանագրվել, իսկ ոստիկանության լրատվական ծառայությունը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

aysor.am