«Հայոց աշխարհ» օրաթերթը դադարեցնում է գործունեությունը. yerevan.today
Advertisement 1000 x 90

«Հայոց աշխարհ» օրաթերթը դադարեցնում է գործունեությունը. yerevan.today

Հայաստանի հանրապետության ամենաերկարակյաց թերթերից մեկը՝ «Հայոց Աշխարհ» օրաթերթը, դադարեցնում է գործունեությունը: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը: Պատճառը ֆինանսական խնդիրներն են:

«Ինձ համար թերթի փակվելը ոչ թե ցավալի է, այլ իսկական ողբերգություն: Այն հրատարակվում էր 1997 թվականի հունիսից: 21 տարվա թերթը ստիպված ենք փակել, բայց ի՞նչ կարող եմ անել։ Պետք են միջոցներ, ֆինանսներ, որոնք բավարար չեն թերթը հրապարակելու համար: Հատկապես վերջին երեք ամիսներին ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել»,- ասաց նա:

Մեր հարցին, թե արդյո՞ք դա կապ ունի Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացներով, Մկրտչյանը բացասական պատասխան տվեց: Նա նշեց, որ թերթի՝ ընդդիմադիր ուղղությունը նույնպես որևէ կապ չունի, իսկ ինչ վերաբերում է սպառման ծավալներին, ապա վերջին ամիսներին դրանք ավելացել են:

Այս պահին բոլոր աշխատակիցներն ազատված են աշխատանքից, ինտերնետային հարթակում թարմացումներ ևս չեն լինի, բայց, Գագիկ Մկրտչյանի խոսքով, ինքն ամեն ինչ անելու է տպագրությունը վերսկսելու համար։

«Թերթը չի լուծարվել, այլ ժամանակավորապես կանգնեցրել է իր գործունեությունը: Լավատեսորեն եմ տրամադրված։ Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի։ Եթե կարողանանք ուշքի գալ և ֆինանսական խնդիրը լուծել, նորից թերը կհրապարակվի»,- եզրափակեց նա:

yerevan.today