
Մեսրոպ Առաքելյանի գրառումը. «Անկախ գազի գնից, մեկ էներգակիրից նման կախվածությունը միշտ բերելու է քաղաքական և տնտեսական խնդիրների։
Հայաստանի էներգետիկ անկախության ամենարագ և արդյունավետ լուծումը արևային էներգիայի կտրուկ զարգացումն է։ Ընդ որում, այդ մասով տնտեսական գործոնը պետք է դառնա առաջնային, մասնավորապես արևային էներգիայի գնման սակագնի էական բարձրացումը, արտոնությունները կավելացնեն ոլորտի ներդրումները։ Հաշվի առնելով, որ արևային էներգիայի ծավալները դեռևս աննշան են համակարգում, թանկ սակագինը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա և հնարավորություն կտա նվազեցնել գազից կախվածությունը»։