Բաբկեն Թունյանի գրառումը. «Գազի գնի հետ կապված՝ հիշեցնեմ, որ ՄԻՇՏ, երբ ռուսաստանյան կողմը հրաժարվել է գազի գնի բարձրացումից, Հայաստանը ինչ-որ բան տվել է դրա դիմաց։
Էժան գազի դիմաց՝ տարբեր ժամանակներում Հայաստանը զրկվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկից, Իրան-Հայաստան գազամուղից ու «ՀայՌուսգազարդում» (Գազպրոմ-Արմենիա) իր մասնաբաժնից։ Ընդ որում, 20% մասնաբաժնի զիջումը մեծագույն խաբեություն էր. ռուսները փաստացի թանկացրել էին գազը, բայց մեր կառավարությունը համառորեն դա հերքում էր. վերջում պարզվեց, որ 300 մլն դոլար պարտք ենք «Գազպրոմին»:
Այսինքն, Ռուսաստանը բոլոր իշխանությունների օրոք էլ փորձել է գազը թանկացնել ու դրա դիմաց ինչ-որ բաներ ստանալ։ Ու դա միշտ ստացվել է: ՄԻՇՏ։ Կամ նյութական ակտիվներ է ձեռք բերել, կամ քաղաքական։
100 հոդված ունեմ գրած էս թեմայով՝ սկսած Անդրանիկ Մարգարյանի վարչապետությունից սկսած։ Թե հետաքրքիր է, քոմենթներում կդնեմ։
Էնպես որ, երբ ոմանք գոհունակությամբ են խոսում նախկին իշխանությունների բանակցած գազային գների մասին, թող էս ամենը հիշեն։
Ինչ վերաբերվում է հիմիկվան, բանակցությունների մասին ես տեղեկացված եմ էնքանով, ինչքանով դուք, այսինքն՝ տեղեկացված չեմ ) Որոշումը կկայացվի, հետո կարծիքս կասեմ։
Եթե մենակ ինձնով լիներ, ես ծախսածս գազի համար ավելի թանկ կհամաձայնեի վճարել՝ թեկուզ քիչ վառելով ու մի քիչ մրսելով, քան էժան գազի դիմաց ինչ-որ արժեքավոր բան զիջեի, բայց դե խոսքը 3 մլն մարդու մասին է…»։