Վանաձորում վրաերթի ենթարկված 13-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է
Advertisement 1000 x 90

Վանաձորում վրաերթի ենթարկված 13-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Վանաձորի բժշկական կենտրոնում մահացել է Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ՝ 13-ամյա Սևակ Մարտիրոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 27-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Հրաչյա Խաչատրյանի կողմից վարած Nissan Teana մակնիշի 01 VQ 020 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 105 հասցեի դիմաց վրաերթի ենթարկվելու հետևանքով։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Բարսեղ Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Բազումի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում էր Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոցի 8-րդ դասարանում, իսկ ավտոմեքենան էլ վարորդ Հ. Խաչատրյանը վերցրել էր վարձույթի սրահից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: