
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հունվարի մեկից ավտոմեքենաների ներկրման դեպքում մաքսազերծումը իրականացվելու է հսկիչ գներով:
Որպեսզի հասկանաք թե ինչո՞ւ են որոշել էսպիսի «տնտեսական հեղափոխության» դիմել, ասեմ, որ այս տարի 100%-ով ավելի շատ մեքենա է ներկրվել քան նախորդ տարի, բայց հավաքագրված մաքսատուրքերը նույն քանակի են:
Հսկիչ գների անցնելու դեպքում գագիկխաչատրյանական ժամանակի ավանդույթները անպատճառ վերականգնվելու են, որովհետև, երբ օրենքը աննորմալ պահանջներ է սահմանում, իսկ շրջանցելը 100 դոլարի հարց է` համ մաքսավորն է գոհ, համ ներկրողը:
Հեղափոխությունը ՊԵԿ չի հասել ու չի՛ հասնելու»:
https://www.facebook.com/miqayel.nahapetyan/posts/2028421320538612