Ֆեյսբուքում թեզեր են ֆռռում՝ գազի դիմաց կվճարենք ավելի թանկ, բայց չենք ընկրկի շուն, ստոր, սրիկա (լրացնել ըստ ճաշակի) ռսի սապոգի դեմ…
Advertisement 1000 x 90

Ֆեյսբուքում թեզեր են ֆռռում՝ գազի դիմաց կվճարենք ավելի թանկ, բայց չենք ընկրկի շուն, ստոր, սրիկա (լրացնել ըստ ճաշակի) ռսի սապոգի դեմ…

Վարուժան Բաբաջանյանի գրառումը.

Ֆեյսբուքում թեզեր են ֆռռում՝ գազի դիմաց կվճարենք ավելի թանկ, բայց չենք ընկրկի շուն, ստոր, սրիկա (լրացնել ըստ ճաշակի) ռսի սապոգի դեմ…

Շատ վճարելը կամ նման մտքեր արտահայտելը, անշուշտ, բոլորի սահմանադրական իրավունքն է, սակայն արդյո՞ք դա միակ գինն է, որը վճարում ենք Ռուսաստանի դեմ ֆեյսբուքյան հերոսամարտերում…
Ասենք՝ Լարսի անցակետում հայկական ապրանքները դառնում են, արի ու տես, օգտագործման համար ոչ պիտանի և մեկ կիլոգրամում չորս տոննա կապար են պարունակում…
Մեր խոպանչիները չեն համապատասխանում ՌԴ աշխատանքային օրենսգրքի պահանջներին և արտաքսվում են հայրենիք…
Մտցվում է, ասենք, վիզային ռեժիմ…
Էներգետիկ բոլոր ենթակառուցվածքներում օգտագործվող հումքը, արի ու տես, պետք է թանկանա…
Այս շարքը անվերջ կարելի է շարունակել…
Հասկանալի է, որ գազի գնի թանկացմանն ընդառաջ անհրաժեշտություն կա այդ իրադարձությունը փաթեթավորել ըստ քաղաքական նպատակահարմարության, բայց միգուցե հանրային ու դիվանագիտական կորպուսը փորձի առավել լու՞րջ գնահատել իրավիճակը և լուծումներ առաջարկել…
Այս ամենի դեմ չընկրկելը, ինչ խոսք, յուրաքանչյուրի իրավունքն է… Բայց, ի վերջո, պետք է հասկանալ մի քանի պարզագույն բաներ.
Եթե մենք անընդհատ թմբկահարում ենք Ռուսաստանի հետ առավել բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ապա, գրողը տանի, ինչու ենք այժմ այս խնդրի առաջ կանգնած: Ինչն է եղել մինչ այս պահը դրական, և ինչու է, մերը քրիսմոս, այդ օրեցոր աճող դինամիկ հարաբերությունները մեր դեմ աշխատում… Որտեղ ենք մենք սխալվել, կամ որտեղ են ուզում մեզ քցե՞լ…
Մեծ տերությունները, ի վերջո, կարող են իրենց թույլ տալ սխալվել, մոռանալ, աչքաթող անել, քայլ անելիս շատ երկար չմտածել… Աջ ու ձախ թշնամիներով շրջապատված պուճուրիկ երկիրը կարո՞ղ է իրեն թույլ տալ հպարտորեն վճարել թանկ գին՝ անորոշ, ոչինչ չտվող հեռանկարի համար, չեմ կարող ասել…
Բայց մի բան հստակ կարող եմ ասել՝ պետք է սանձել հայ ռուսական հարաբերությունների սրընթաց աճն ու վերադառնալ նախկին, չսրընթաց մակարդակին…
Ու վերջապես, ռեֆորմներ սկսել, սիրտիկներ, պարզ, պրիմիտիվ ռեֆորմներ…



Նման նյութեր