Գագիկ Համբարյանի գրառումը. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտատարեց, որ 2019 թ-ի հունվարի 1-ից ՌԴ-ի կողմից Հայաստան մատակարարվող գազը թանկանում է… Սակայն չնշեց՝ որքանով… Միայն նախաամանորյա «նվեր» մատուցեց հասարակությանը հայտարարելով,որ գազի գնաճը չի ազդելու հայաստանյան սպառողների գրպանի վրա… Այսինքն, Հայաստանն ինքն է կոմպենսացնելու գազի գնաճը «Գազպրոմ»-ին…Հավանական փոխհատուցման ձևաչափն է՝ «Գազպրոմ»-ի հայաստանյան դուստր-ձեռնարկությունը՝ «Գազպրոմ-Արմենիան» ավելի քիչ հարկեր կմուծի Հայաստանի պետբյուջե՝գազի գինը հայաստանյան սպառողների համար չբարձրացնելու պայմանով…
Փաշինյանն իր հայտարրարության մեջ նաև չնշեց,թե գազը մինչև երբ է դոտացիոն ձևով սպառողներին հասնելու…Դա սպառողների համար ամենակարևոր հարցերից մեկն է… Դա նշանակում է, որ հայաստանյան իշխանությունները չեն պատրաստվում, իսկ ավելի ճիշտ է ասել՝հնարավորություն չունեն, երկար ժամանակ բյուջեի մուտքերի հաշվին չբարձրացնել գազի գինը սպառողների համար… Լավագույն դեպքում,չի բացառվում,որ ձմռանից հետո,հավանական է,ապրիլի 1-ից գազի գինը բարձրանա սպառողների համար…
Իշխանությունների համար շատ կարևոր է, որ գազի գինը հիմա չբարձրանա,քանի որ ջեռուցման սեզոնը դեռ առջևում է և որքան էլ հասարակությունը գտնվում է հետհեխափոխական էյֆորիայի մեջ,միևնույն է, հասարակությունը խիստ կդժգոհի գազի գնաճից, եթե այն տեղի ունենար 2019 թ-ի հունվարի 1-ից… Բացի այդ,գազի գնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու և շատ ապրանքներ ևս կթանկանան…
Հ.Գ.Հետաքրքիր է,թե հիմա Մոսկվայի «փափուկ ուժի»-քաղաքականությանը ի՞նչ քաղաքականություն է հաջորդելու…»: