«Էներգեիկ ռեսուրսների տարիֆների հարցում կանխատեսելիության բացակայությունը ներդրումների պաուզայի համար «որոշակի շրջափուլի» է բերելու»
Advertisement 1000 x 90

«Էներգեիկ ռեսուրսների տարիֆների հարցում կանխատեսելիության բացակայությունը ներդրումների պաուզայի համար «որոշակի շրջափուլի» է բերելու»

Արշալույս Մղդեսյանի գրառումը. «Գազի գնի՝ Գազպրոմ Արմենիայի համար թանկացման, բայց Փաշինյանի ասած «որոշակի ներքին կարգավորումների» շնորհիվ բնակիչների համար «առաջիկա» «որոշակի շրջափուլում» չթանկացման մասին երկու հարց։

Ի՞նչ է նշանակում «որոշակի ներքին կարգավորումներ» ասվածը։ Ի՞նչի մասին է խոսքը։ Երկրոդ, ի՞նչ է նշանակում «առաջիկա» «որոշակի շրջափուլում» չթանկանալու մասին ավետիսը։ Ի՞նչ ժամկետ է դա ենթադրում։

Էս հարցերում պետք է լինի խիստ հստակություն, եթե կառավարությունն իրոք ուզում է ներդրումներ լինեն երկրում։ Էներգեիկ ռեսուրսների տարիֆների հարցում կանխատեսելիության բացակայությունը ներդրումների պաուզայի համար «որոշակի շրջափուլի» է բերելու»։



Նման նյութեր