
Դե ինչ տիկնայք ու պարոնայք,
Գազը թանկացավ: Շատերդ հիշում եք, թե 2013 թ,-ին ինչպես էին մի խումբ «հայրենասեր» տղաներ ու աղջիներ դուրս եկել փողոց` պայքարելու ընդդեմ գազի գնի թանկացման: Երիտասարդները պահանջում էին չթանկացնել գազը, մեղադրում էին Հայաստանի իշխանությանը Ռուսաստանից թանկ գազ առնելու, ռսի ստրուկը դառնալու մեջ:
Մի դերասան էլ կար, որը մեգա շոուով Պրահայից գազի բալոնը ուսին եկավ բողոքելու գազի գնի թանակցման դեմ, որովհետև թասիբի հարց էր համարում: Մեկ այլ երիտասարդ ակտիվիստ էլ իսկական տղայություն էր որակեց դերասանի արարքը:
Դերասանը հիմի քաղաքապետ ա, ակտիվիստն էլ՝ ԱԺ ապագա փոխնախագահ: Էսօր դուք նրանց չեք տեսնի Երևանի փողոցներում՝ առավել ևս գազի բալոնչիկներով, սիրելի ժողովուրդ: Քանի որ ձեր՝ փողոցներ փակելու արդյունքում իրանք էսօր իշխանություն են ու մեծ հաշվով թքած ունեն գազը ինչքան կթանկանա:
Ժամանակին նրանք օրվա կուրսով ակծիվիստ էին հիմա՝ պետական պաշտոնյա: Ժամանակին իրանց ֆունկցիան էքշըն ապահովելն ու դրա ֆոնին PR-վելն էր, էսօր PR-ի կարիք չունեն, էքշընից էլ հոգնել են:
Տղերք, Շարմազանովն ու Արփինեն ձեզնից թասիբով էին, գոնե էժաման շոուներով ժողովրդին չէինք խաբում: Ասում էին՝ էն ինչ կար, ցավոտ էր, վատ էր, բայց չէին խաբում ու մեյմունություն չէին անում ձեր նման: