Նիկոլ Փաշինյան. «Սպառողների համար գազը չի թանկանա»։
Սպառողների համար գազը կթանկանա, պարո՛ն վարչապետ, մի՛ խաբեք մարդկանց։ Ուղղակիորեն գուցե չբարձրանա, բայց անուղղակիորեն՝ միանշանակ կբարձրանա։ Եթե պատրաստվում եք սպասվող թանկացումների մասով պետական սուբսիդավորում իրականացնել, տենց էլ ասեք, սար ու ձոր ընկնելու կարիք չկա։ Բայց նաև ասեք, որ էդ սուբսիդիոն ֆինանսները նորի՛ց սպառողների հաշվին ա լինելու, պարո՛ն վարչապետ։ Էդ հարկերը վճարում ա նույն սպառողը, դրա հաշվին էլ սուբսիդիա եք դուրս գրելու։ Ու, որ մի քիչ էլ անկեղծ լինեիք, գոնե ժամկետներից կխոսեիք, մարդիկ կիմանային քանի ամիս եք պատրաստվում սուբսիդավորել ու հետո թանկացնել։ Ըստ էության տոներից հետո կթանկացնեք։ Ձեր համար նորմալ ա էդ կտիզմը։ Ոնց ընտրություններից առաջ էիք բռնոցի-պպզոցի խաղում, նույնն էլ հիմա պետք ա անեք։