
Երևանյան գետնանցումում կողոպտել են դերասան Ռաֆայել Քոթանջյանին. shamshyan.com
| Դիտվել է`


Դեկտեմբերի 30-ին մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող գետնանցումներից մեկում կողոպտել են ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Լուսանկարում պատկերված տղամարդու ինքնության վերաբերյալ տեղեկատվություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ այլ բաժին, կամ զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Միջոցառումները շարունակվում են։
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ