«Եվրոպայում ամենուրեք հարգում և պահպանում են իրենց պատմական արժեքներն ու հին հուշարձանները, այլ ոչ թե հիմնահատակ ավերում կամ անխոհեմ կերպով այլակերպում են դրանք»
Advertisement 1000 x 90

«Եվրոպայում ամենուրեք հարգում և պահպանում են իրենց պատմական արժեքներն ու հին հուշարձանները, այլ ոչ թե հիմնահատակ ավերում կամ անխոհեմ կերպով այլակերպում են դրանք»

«Ցանկացած քաղաքի դիմագիծը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնելու առումով շատ կարևոր են նաև քաղաքային փոքր միջավայրերը:

Կրակովի կենտրոնի ահա այս Փոքր Շուկայի հրապարակը ձևավորվել է դեռևս 13-րդ դարում, իսկ շուկան քաղաքի բնակիչների համար գործել է ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը։ Հրապարակի վերջին վերակառուցումը իրականացվեց տասը տարի առաջ՝ հիմա այստեղ գարնանից սկսած մինչև աշուն գործում են բացօթյա սրճարաններ, ինչպես նաև անց են կացվում համերգներ:

Նմանատիպ պատմական ոչ մեծ հրապարակներ կգտնեք եվրոպական շատ քաղաքներում` քանի որ Եվրոպայում ամենուրեք հարգում և պահպանում են իրենց պատմական արժեքներն ու հին հուշարձանները, այլ ոչ թե հիմնահատակ ավերում կամ անխոհեմ կերպով այլակերպում են դրանք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուբեն Շուխյանը: