
Ռուբեն Շուխյանի գրառումը. «Ուշագրավ փաստ. Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պապը, Իվանե Զուրաբիշվիլին՝ 1918-1921 թթ. եղել է անկախ Վրաստանի Հանրապետության կառավարության անդամ և Վրաստանի խորհրդայնացումից հետո արտագաղթել ու հաստատվել է Փարիզում:
Սալոմե Զուրաբիշվիլին, ով Վրաստանի՝ Եվրամիության և ՆԱՏՈ-ի անդամ դառնալու ջատագովն է, իր երդմնակալության արարողության ժամանակ արտասնած ճառում հատուկ ընդգծեց այդ փաստը. «Ես սերում եմ վրացի փախստականների այն սերնդից, որոնք ստիպված էին հեռանալ երկրից՝ ռուսական զորքերի ներխուժման պատճառով»:
Ի դեպ, Վրաստանում 1921-1991 թթ. պաշոնապես ընդունված է ներկայացնել որպես սովետական օկուպացիայի տարիների ժամանակաշրջան, և Թբիլիսիում անգամ գործում է սովետական օկուպացիայի թանգարան»: