Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի գրառումը. «Հարգելի ՊԵԿ, հարգելի Տուրիզմի վարչություն, հարգելի, ի վերջո, Կառավարություն։
Ռեստորաններին ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ։ Մի արեք ընենց, որ փողը դուրս գնա, ու Նոր Տարուն չորս ժամ հերթ կանգնեն սահմանին՝ Վրաստանում փող ծախսելու ցանկություն ունեցողները, ինչ ա թե Հայաստանի տարբեր օբյեկտներում մարդկանց էշի տեղ են դնում, իսկ Ծաղկաձորի գռդոնչիներն իրենց դրել են առնվազն Ակապուլկոյի ու Ֆլորիդայի տեղը՝ ինքնաթիռի թոմսն էլ մեջը։
Պարզ ա, չէ՞, որ էս ոլորտներում Հայաստանում պետք է գործեն Վրաստանի հետ համադրելի դրույքաչափեր, այլ ոչ թե «եվռազիյսկի», «ռասիյսկի» եւ համանման էշ-էշ տոկոսներ, որ փողն էլ երկրից դուրս գնա, բիզնեսներն էլ սկեն։ Սա կդառնա ոչ թե տնտեսվարություն, այլ գյորմամիշություն։
ՄԻ ԱՐԵՔ նման բան, յա՛։
Քթածակի բացակայությամբ տառապող անձանց, ով նման առաջարկություն է բերում հաստատման՝ այդ օրինագծով մի հատ հրակայուն աղյուս փաթաթեք ու ըտենց փաթաթած՝ օրինագծով տվեք դոդ գլխին։
Հ․Գ․ Ի դեպ։ Թյուրիմացությունից զերծ մնալու համար նշեմ, որ ոչ ռեստորան ունեմ, ոչ էլ որեւէ բիզնես, ոչ էլ մտադիր եմ ունենալ, քանզի բիզնեսմեն ինձ չեմ համարում։ Ես էդտեղ չկամ որեւէ ձեւով»։