
«Շնորհակալ եմ «հայտնի» կայքերին ու օգտատերերին հետևորդներիս թիվն ավելացնելու համար:
Վստահ եմ, պատս ուսումնասիրելուց ու իմ դեմ սկսած արշավի հետևից երևացող դողդղացող վարդագույն ականջները տեսնելուց հետո, կհասկանաք՝ ինչ կատարվեց:
Գալուստի ու Տարոնի ոճով գրված սարկաստիկ կատակս գուցե դժվար ընկալվեր արդարացիորեն զայրացած մարդկանց կողմից: Բայց ես այդպիսին եմ, երբ շատ վատ է, ինքս իմ վրա եմ կատակում:
Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, որ ճանաչում են ինձ ու փորձում ուղղորդված տարափում ուշքի բերող կոչեր անել:
Իսկ հայտնի տուզիկներին շնորհավորում եմ ստացած ոսկորի առթիվ: Անուշ արեք?»,- ֆեյսբուքյան էջում գրել է Իզաբելլա Աբգարյանը: