«Համեմատեք արևմտյան ու մեր տեղական մեծահարուստների ֆոտոները, տեսեք ինչ անասուն են մերոնք»
Advertisement 1000 x 90

«Համեմատեք արևմտյան ու մեր տեղական մեծահարուստների ֆոտոները, տեսեք ինչ անասուն են մերոնք»

«Amazon ընկերությունն աշխարհի 4 ամենահզոր խաղացողներից մեկն է ՏՏ ոլորտի, Մայքրոսոֆտի, Գուգլի և Apple-ի հետ միասին։

«Ամազոնի» տերը՝ Ջեֆ Բեզոսն, աշխարհի ամենահարուստ մարդն է. 2018-ի հուլիսի տվյալներով 150 մլրդ դոլար էր գնահատվում իր կարողությունը։

Անցյալ տարի հետաքննական լրագրողությամբ զբաղվող The Intercept կայքը պարզել էր, որ Արիզոնա նահանգում «Ամազոնի» աշխատողների մեկ երրորդը աղքատների համար պետական օգնություն են ստանում (անվճար սննդի կտրոններ), որպեսզի կարողանան ընտանիք պահել, այն կարգի ցածր է վարձատրությունը։ Պենսիլվանիա և Օհայո նահանգներում էլ ընկերության աշխատողների 10 տոկոսն է այդ վիճակում։

2016-ին էլ Բրիտանիայում պարզել էին, որ «Ամազոնի» պահեստներում աշխատող մարդիկ նույնիսկ զուգարան գնալու ժամանակ չունեն, այն տիպի խիստ են ծախսվող ժամանակին հետևում։ Ստիպված կողքները շիշ են պահում, որ մեջը միզեն։

* * *

Ես հիշում եմ, որ Բարքեմփերից մեկի ժամանակ, իր վրա շատ զարմացած մի երիտասարդ պրեզենտացիա էր արել, որի հիմնական ուղերձը սա էր․ «համեմատեք արևմտյան ու մեր տեղական մեծահարուստների ֆոտոները, տեսեք ինչ անասուն են մերոնք»։

Դե հա, Բեզոսը շատ cool ա, ջայնամ թե իր աշխատողները ֆուդ սթամփեր են ստանում ու ստիպված շշի մեջ են շռում, որ տերը գեթ մեկ վայրկյան / դոլար չկորցնի․․․

Հ․Գ․ Էլ չասեմ, որ հարկային արտոնություններից էլ չի խորշում օգտվել․․․», – իր էջում գրել է Կարեն Վրթանեսյանը:



Նման նյութեր