«Վրաստանից Հայաստան գալու ժամանակ վրացական ՃՈ-ն ուժեղ ծառայություն է իրականացնում ու հերթից թռնող հայ վարորդներին ստիպում են, որ եկած ճանապարհը հետ գնան ու հերթ կանգնեն: Նույնիսկ տուգանում են» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Վրաստանից Հայաստան գալու ժամանակ վրացական ՃՈ-ն ուժեղ ծառայություն է իրականացնում ու հերթից թռնող հայ վարորդներին ստիպում են, որ եկած ճանապարհը հետ գնան ու հերթ կանգնեն: Նույնիսկ տուգանում են»

«Հայաստանից Վրաստան գնալու ժամանակ հայկական ՃՈ-ն հերթից առաջ ընգած մեքենաներին խելոք թողնում էր, որ առաջ ընկնեն, դրանով նպաստում էր վարորդների կռիվներին, որովհետև ոչ մեկին հաճելի չէր, որ 3 ժամ հերթ կանգնի ու մեկը իրանից առաջ գա անցնի:

Վրաստանից Հայաստան գալու ժամանակ վրացական ՃՈ-ն ուժեղ ծառայություն է իրականացնում ու հերթից թռնող հայ վարորդներին ստիպում են, որ եկած ճանապարհը հետ գնան ու հերթ կանգնեն: Նույնիսկ տուգանում են:

Բայց սահմանին ծառություն իրականացնելու հարցում՝ ընդունել-ճանապարհել, ստուգել, կնքել, մենք մի քանի անգամ ավելի արագ ենք աշխատում, քան վրացիք:

Ժողովուրդ ջան, հերթ կանգնելը էդքան էլ ամոթ բան չի!!!

Նկարն էլ, դեռ ՀՀ տարածքում ՃՈ աշխատակիցների հետ բացատրական աշխատանքների ժամանակվա է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աշոտ Ասատրյանը և հրապարակել այս լուսանկարը:



Նման նյութեր