«Հիշեք նաև, որ մենք ձեզ հսկելու ենք, աջակցելու ենք, պահանջելու ենք և քննադատելու ենք»
Advertisement 1000 x 90

«Հիշեք նաև, որ մենք ձեզ հսկելու ենք, աջակցելու ենք, պահանջելու ենք և քննադատելու ենք»

Հովհաննես Ավետիսյանի գրառումը. «Պատգամավորը գրում ա «մեզ բարի ծառայություն», մարդիկ տակը գրում են շնորհավոր:

Այն մարդիկ, որ պետական պաշտոնի նշանակվելուն, պետական ծառայության անցնելուն, այդ թվում պատգամավորական մանդատ ստանալուն շնորհավոր են ասում խաթարված արժեքային համակարգ ունեն:

Չսիրելի ընկերներ ջան, երբ դուք նման դեպքերում շնորհավոր եք ասում, ես հետևյալ հետևությունն եմ անում. դուք չեք գիտակցում երկիրը ինչ խորը փոսի մեջ ա, դուք պետական մտածողություն չունեք և դուք ձեր վրայից հանում եք հանրային հսկողի ու քննադատողի պարտականությունը: Իսկ, եթե դուք պետական ծառայող եք ու էլի շնորհավորում եք նշածս դեպքերում, ստիպված եմ ասել, որ պետական ծառայությունը ձեր տեղը չի, դուք վտանգավոր եք հանրային ռեսուրսներ կառավարելու և պատասխանատվություն ստանձնելու համար:
Օրը կգա, հանրային, պետական ծառայությունը սեփական շահերի տեսանկյունից դիտարկող անձանցից մաքրելու ենք:

Բարի ծառայություն եմ մաղթում պատգամավորական մանդատ ստացած և ծառայության բեռն ու պատասխանատվության մեծությունը գիտակցող պատգամավորներին: Հիշեք նաև, որ մենք ձեզ հսկելու ենք, աջակցելու ենք, պահանջելու ենք և քննադատելու ենք»: